Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Անանասը լավացնում է հիշողությունը

Անանասը լավացնում է հիշողությունը

 Անանասի անգլերեն անվանումը թարգմանաբար նշանակում է «սոճու խնձոր», սակայն ավելի ընդունված է արքայախնձոր անվանումը։ Հայրենիքը Բրազիլիան է, որտեղ անանասն աճում է վայրի ձեւով։ Այստեղից էլ տարածվել է այլ երկրներ։

 

Տարբերում են անանասի մոտ 1000 տեսակ։ Ամենահայտնի ներկայացուցիչը մշակովի անանասն է, որը ներկա ժամանակներում աճեցվում է մոլորակի բոլոր արեւադարձային գոտիներում։ Անանասը բազմամյա խոտառատ խոտաբույս է, որն ունի թույլ արմատային կառուցվածք։ Ցողունների բարձրությունը հասնում է 25-30 սմ-ի, ունի ամուր եւ կարճ ընձյուղ։ Տերեւների վերնամասերը սուր են եւ փշոտ։ Ձեւավորում է հասարակ ծաղկաբույլ 8 սմ երկարությամբ եւ 4 սմ տրամագծով։ Ծաղիկները վերածվում են պտղի։ Վերջինս ունի գլանի, էլիպսոիդի կամ կոնի ձեւ։ Պտղաբույլի ծավալը որոշվում է տերեւների քանակով։ Պտղաբույլի ներքին հատվածը արտասովոր հյութեղ, թթվաքաղցր համ ունի։ 


1991 թվականից եվրոպացիները գազարը դասում են պտուղների շարքին, քանի որ պորտուգալացիները գազարի մուրաբա են արտահանում։ Սակայն եվրոպական ստանդարտներով կարելի է արտահանել միայն պտուղներից պատրաստվածը։ Նման իրավիճակ է նաեւ անանասի դեպքում, որն առավել օգտագործվող էկզոտիկ բնամթերք է Եվրոպայում։ Մասնագետները դեռ որոշում են անանասի պտուղ կամ միրգ լինելը։

Եկատերինա 2-րդ թագուհու ժամանակ անանասը լայն տարածում է ստացել Ռուսաստանում, եւ իր արժանի տեղը զբաղեցրել ազնվականության շրջանում։ Սակայն ոչ սովորական ձեւով։ Օրինակ, Կոմս Ալեքսանդր Ստրոգանովի տանն այն մատուցում էին խնձորի քացախի մեջ, իսկ կոմս Զավադսկիի խոհարարները անանասից բանջարապուր էին պատրաստում։

Անանասի պտղաբույլի ներսի հատվածը պարունակում է 6,9-15% շաքարներ, 0,5-0,7% օրգանական թթուներ (հիմնականում կիտրոնաթթու), փոքրաքանակ ազոտային միացություններ (0,3-0,4 %)։ Պարունակվող կալիումը անհրաժեշտ է սրտին եւ անոթներին։ Իսկ երկաթը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը՝ թթվածնով սնելով բջիջները։ Մագնիումը ամրացնում է նյարդերը եւ կանխում մկանային ջղակծկումները (որոնք հատկապես նկատելի են քնած ժամանակ)։ Ցինկի պարունակությունը մաշկը դարձնում է առաձգական, իսկ մազերը` խիտ։

Հյութի մեջ պարունակվող բրոմելինը բաղկացած է բուսական ֆերմենտներից (պեպսին, պապաին)։ Բրոմելինը ունի հակաբորբոքային եւ հակաայտուցային ազդեցություն։ Կան նաեւ կարոտին (ենթավիտամին A), B խմբի վիտամիններ, որոնք շատ անհրաժեշտ են մաշկի, մազերի առողջացմանն ու նյարդային համակարգի ներդաշնակ աշխատանքին։ Շնորհիվ անանասի պտղաբույլի եւ հյութի մեջ պարունակվող բավականաչափ ասկորբինաթթվի (վիտամին C), այն ազդեցիկ միջոց է համարվում լնդաբորբի դեմ։ Անանասի մեջ պարունակվող ֆոսֆորը զգալիորեն լավացնում է հիշողությունը։ Իսկ պտղամսի միջի բջջանյութը կանոնավորում է մարսողությունը։ Օգտակար է սիրտ-անոթային համակարգի եւ երիկամային հիվանդությունների դեպքում, քանի որ այն ցուցաբերում է հակաայտուցային ազդեցություն։

Անանասի հյութը խորհուրդ է տրվում նաեւ լյարդի հիվանդությունների սակավարյունության դեպքում։ Օգտակար է նաեւ հիպերտոնիկներին։ Շնորհիվ կալիումային աղերի բարձր կոնցենտրացիայի՝ օրգանիզմը ազատվում է ավելորդ հեղուկներից։

Ավելորդ քաշից ազատվելու համար բժիշկները կոմպլեքսային բուժման հետ միասին առաջարկում են խմել անանասի հյութ, որը վաղ ժամանակներից սկսած՝ շնորհիվ ցածր կալորիականության՝ համարվել է դիետիկ պտուղների «արքա»։

1 բաժակ կտրատած անանասն ունի ընդամենը 77 կկալ կալորիականություն եւ նրանում պարունակվում են. 0 գրամ խոլեստերիին, 0 գրամ ճարպեր, 20 գրամ ածխաջրեր, 1 գրամ սպիտակուցներ, 1 գրամ նատրիում, 56 գրամ վիտամին C, 1մգ պղինձ, 2մգ մարգանեց, եւ այլն:

Անհրաժեշտ է խմել միայն թարմ հասած պտուղի հյութը, շաբաթը 1 օր (ողջ օրվա ընթացքում) օգտագործել անանաս եւ ուրիշ ոչինչ (հյութը եւ պտուղը օգտագործել խելամիտ քանակությամբ)։ Մասնագետ-դիետոլոգները շաբաթը մեկ խորհուրդ են տալիս օրգանիզմը բեռնաթափել անանասի օգնությամբ. 1 կգ պտուղը բաժանեք 3-4 մասի եւ օրվա ընթացքում միայն դա կերեք: Մեկ օրվա մեջ կնիհարեք 0,5-1 կգ: Պահածոյացված անանասը նույն դերակատարումը չի կարող ունենալ:

Կարեւոր է իմանալ, թե ինչու են բժիշկները խորհուրդ տալիս երբեմն սահմանափակել սնունդը։ Համառոտ նկարագրությունը հետեւյալն է։

Աղեստամոքսային համակարգում յուրացված սննդի որոշ մասը ներծծվում է արյան մեջ, մաքրվելով լյարդի կողմից։ Լյարդն է զանազանում, թե որոնք են այդ նյութերից պիտանի օրգանիզմի համար եւ որոնք՝ անցանկալի։

Այս հանգամանքն է հաշվի առնվում, երբ ասում ենք, որ օրգանիզմի կենարար ուժերը (էներգիան) պետք է հաշվենկատ ծախսել։ Երբ մարդը անցնում է թեթեւ սննդային ռեժիմի` կենսական ուժերը «ժամանակ են ունենում» զբաղվելու արյան մաքրմամբ։ Այսինքն` կենսական ուժերը վերարտադրվում են։ Վերականգնման գործընթացը ղեկավարվում է մարդու ինտելեկտով, քանի որ ցանկացած օրգանիզմ ունի գենետիկ եւ այլ բազմաթիվ առանձնահատկություններ։ Յուրաքանչյուր դեպք ունի իր մոտեցումը, եւ պետք է հաշվարկել բոլոր հանգամանքները։

Կարեւոր է իմանալ, որ անանասի չհասունացած պտղաբույլը եւ դրա տերեւները մի նյութ են պարունակում, որը կարող է այրել բերանի լորձաթաղանթը եւ փորլուծություն առաջացնել։ Բացի այդ, հղիության ընթացքում պետք է խուսափել անանասի օգտագործումից։ Այն հակացուցված է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։

Գիտականորեն ապացուցված է, որ անանասի հաճախ օգտագործումը դրական է անդրադառնում առողջության վրա, պահպանելով բոլոր կենսական օրգանների բարձր տոնուսը։ Պատահական չէ, որ պտուղներն ու հյութը խորհուրդ են տրվում Կ.Ն.Հ-ի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։ Սթրեսային վիճակում դանդաղ, առանց շտապելու անանաս կերեք, եւ մռայլ մտքերը կցրվեն։

Մրսածության դեպքում 100 գրամ կտրատած անանասը խառնելով մանրացրեք, դարձրեք միատարր զանգված, ավելացրեք 100 մլ տնային կվաս։ Պտղահյութի օշարակը խմեք օրը 2-3 անգամ։ Մրսածության մասին շուտով կմոռանաք։

Ժամանակակից ուռուցքաբանությունը հաշվի առնելով ուրբանիզացման բարձր մակարդակը եւ օրեցօր շրջակա միջավայրի անվերահսկելի չափեր ստացած աղտոտումը՝ առաջնային ուշադրություն է դարձնում այդ հիվանդությունների կանխարգելմանը։ Քաղցկեղածին բջիջների առաջացումը եւ դրանց չարորակի փոխակերպվելու ընթացքը կանխելու համար պետք է ընտրել հետեւյալ բաղադրությամբ բանջարեղենը.

- ենթավիտամին A. լավագույնը գազարն է, հյութի ձեւով, որ քայքայում է չարորակ գոյացությունները,
- թթվեցնող բուսական ֆերմենտ, որով հարուստ է անանասը,
- ասկորբինաթթու, որը նույնպես պարունակում է անանասը (մոտ 40 մգ՝ 100 գրամի մեջ),
- երկաթ, որի համար կիրառվում է բազուկը, եւ այլն։

Անանասը օգտագործվում է դիետիկ մթերքի թարմ եւ պահածոյացված ձեւով։ Պտղաբույլը լայն տարածում ունի, օգտագործվում է տարբեր մրգային եւ գազավորված ըմպելիքների, գինու, լիքյորների, կոկտեյլների պատրաստման համար։ Սննդային արդյունաբերությունում անանասից պատրաստում են ջեմեր, մուրաբա, հյութեր։

Կոկտեյլ

Անանասի կոմպոտի (50 գրամ) պտուղները մանրացնել, վրան լցնել 4 ճաշի գդալ ջարդած սառույց, 50 գրամ շաքարավազ, 150 մլ կաթ եւ 2 րոպե հարել։

Խառը թարմացնող ըմպելիք

Սննդարար ըմպելիքը կարելի է պատրաստել 4 բաժակ մածունը եւ 1 բաժակ անանասի հյութն իրար խառնելով։ Նախատեսված է 4 հոգու համար։

Աղցան

Միջին մեծության անանասը մաքրել, կեղեւից հանել միջուկը եւ բլիթ-բլիթ կտրատել։ 2 բաժակ ազնվամորին լվանալ, քամել լցնել քափկիրին։ Ազնվամորին լցնել անանասի վրա։ Կես բաժակ սերուցքը 3 ճաշի գդալ շաքարավազի հետ խառնել, լցնել ազնվամորու եւ անանասի զանգվածի վրա։ Տեղափոխել աղցանամանի մեջ, վրան լցնել սերուցքը։ Մատուցելուց առաջ զարդարել անանասի եւ ազնվամորու կամ այլ պտուղներով։

 

Գիտնականներն ապացուցել են, որ...

 

Անանասը նվազեցնում է մաշկի քաղցկեղի ռիսկայնությունը: Անանասի հյութն օգնում է կոկորդի, արտրիտի եւ այլ հիվանդությունների դեպքում, արագացնում է սպիտակուցների մարսողականությանը` կանխելով քաշի ավելացումը: Հնդիկ գիտնականները, սակայն, պարզել են, որ անանասն ունակ է կանխելու մաշկի քաղցկեղի հնարավոր առաջացումը: Դա հատկապես անանասի մեջ պարունակվող բրոմելայն կոչվող ֆերմենտի շնորհիվ է տեղի ունենում, որը նաեւ օրգանիզմի տարբեր հիվանդությունների դեմ է պայքարում: Բրոմելայնը պահպանում է դիմադրողականությունը եւ նպաստում է տարբեր ուռուցքների, կապտուկների, լնդերի հիվանդությունների բուժմանը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ